16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ-ը պատահաբար զենք է տրամադրել ՛՛Իսլամական հանրապետությանը՛՛ /վիդեո/

Նախօրեին ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրում են զինամթերքով արկղեր, որոնք նետել է ԱՄՆ ավիացիան քուրդ ընդդիմադիրներին, սակայն հայտնվել են իսլամիստների մոտ, հաղորդում էРИА Новости-ն: Պենտագոնը արդեն մեկնաբանել է տեսագրությունը: ԱՄՆ ՊՆ մամուլի խոսնակ Ջոն Կիրբին ասել է, որ զինամթերքի մեծամասնությունը, այնուամենայնիվ, հասել է նպատակին՝ հայտնվելով սիրիական Քոբանի քաղաքի պաշտպանների մոտ։ […]

Եռյակը կարող է վեցյակ դառնա, կամ մնան երկուսը. Թևան Պողոսյան

՛՛Եթե Հայաստանի իշխանությունները չընդունեն ՀՅԴ-ի մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ապա Դաշնակցությունը նորից կմիանա խորհրդարանական ոչ իշխանական եռյակին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ ՛՛Ժառանգությանը՛՛՛՛,- այսօր , լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պողոսյանը չբացառեց, որ եռյակին ինչպես կարող են միանալ այլ կուսակցություններ, այնպես էլ  կարող են հեռանալ.՛՛Մենք բազմիցս ասել ենք, որ եռյակը կարող է […]

Օմբուդսմենը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և […]

՛՛Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն՛՛

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: ՛՛Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին՛՛ ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։   ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի […]

Ինչն էր Վնուկովոյի ավիավթարի պատճառը. նոր վարկածներ են ի հայտ եկել /ֆոտոշարք/

Մոսկվայի ՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառի նոր վարկածներ են ի հայտ եկել: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր այստեղ վթարի էր ենթարվել Փարիզ մեկնող մասնավոր ինքնաթիռը, ինչի արդյունքում 4 հոգի էին մահացել, այդ թվում՝ ֆրանսիական հայտնի Total նավթային ընկերության ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին: Ինքնաթիռը օդ բարձրանալու պահին հարվածել էր ձյուն մաքրող մեքենային, կորցրել արագությունը, փորձել նստել […]

Դոգը ձերբակալվել է

Ձերբակալվել է ոստիկանության Չարբախի պետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանըˋ Դոգը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստեցին  Ոստիկանության մամլո ծառայությունից:  Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում ՛՛Հետք՛՛ էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Ավելի ուշ  նա նշանակվել էր Երեւան քաղաքի […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝   Հոկտեմբերի 22-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին արևելյան շրջաններում , 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:  Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ի գիշերը կնվազի 2-4, 23-ին կբարձրանա 2-3, 25-ին արևելյան շրջաններում կնվազի 2-3, 26-ի ցերեկը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով: Երևանում`   ՀՀոկտեմբերի 22-25-ին սպասվում […]

Պրահայի դատարանը Զապին կալանավորելու վճիռ է կայացրել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Պրահայի քաղաքային դատարանը հայ ՛՛օրենքով գող՛՛ Անդրանիկ Սողոյանին (մականունը՝ Զապ) ու նրա 4 համախոհներին կալանավորելու եվրոպական հրաման է տվել։ Սողոյանը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման հայ գործարարի սպանության համար ու պետք է վկայություն տար մինչև սեպտեմբերի 1-ը: Սողոյանի դատավճիռը հրապարակվել էր 2013 հոկտեմբերին: Այս պահին նա երկար ժամանակով գտվում էր արտասահմանում, […]

Նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի եղբորը ԱԺ-ում աշխատանք են տվել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժողովուրդ՛՛-ը տեղեկացել է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը` Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար: Մեր տեղեկություններով` Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ:  Ըստ մեր տեղեկությունների` տարբերակներից մեկով նախկին պատգամավորը հնարավոր է նշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի […]

Օգտագործելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտերմությունը շորթել է $120 հազար. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ՛՛Ֆինանսական բուրգի՛՛ գործով դատական քննությունը: 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում: 2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի