25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն փոխարինում է ”Ժառանգությանը”

Վերջին օրերին ՛՛համաժողովրդական շարժման՛՛ շարքերում լարվածություն կա: Րաֆֆի Հովհաննսիսյանի անկեղծացումը ՛՛Եռյակին՛՛ խնդիրների առաջ է կանգնեցրել, որոնք հրատապ լուծում են պահանջում: Քաղաքական գործընթացները հանգեցրել են մի հանգրվանի, որտեղ փոխվստահության բարձր մակարդակը պարտադիր է թե՛ ներեռյակային արդյունավետ համագործակցության, թե՛ հասարակության վստահության առումով: 

Եվ այս ֆոնին, ՛՛Եռյակը՛՛ կանգնած է ՛՛Ժառանգության՛՛ հնարավոր ՛՛կորստի՛՛ առաջ, ինչին ԲՀԿ-ն փորձում է հակադրել որոշ կասկածելի ՀԿ-ների հետ համագործակցությունը: Երբ զննում ենք շարժմանը միացող կազմակերպությունների ցանկը, տեսնում ենք, որ նախկինում այդ կառույցները ոչնչով աչքի չեն ընկել և որևէ լուրջ գործունեություն չեն ծավալել: 

Մյուս կողմից, հայտնի է, որ Հայաստանում ՛՛գործում՛՛ են հազարավոր ՀԿ-ներ: Ու դրանցից մեկ-երկու տասնյակի դրսևորած վարքագծին օբյեկտիվորեն չի կարելի առանձնակի մեծ քաղաքական նշանակություն վերագրել: Նաև նկատենք, որ իրականում նրանք միանում են ոչ թե շարժմանը, այլ հենց ԲՀԿ-ին: 

Դրանով ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը նախ փորձում է ցույց տալ ՛՛Եռյակի՛՛ կազմում ունեցած իր առաջնակարգ դիրքը և ավելացնել իր կշիռը, մյուս կողմից՝ փորձում է ապահովել քաղաքական գործունեության տեսանելի մասով: Թեև ՀԿ-ների աջակցությունը, ըստ էության, շատ փոքր քաղաքական ակտ է` ՛՛համաժողովրդական շարժման՛՛ նկատմամբ ոգևորության առաջացնելու համար: 

Այսպիսով, ԲՀԿ-ի փորձը` ստանձնել լիդերություն ու ՛՛Եռյակը՛՛ տանել իր նախընտրած քաղաքական մարտավարությամբ, ՛՛Եռյակի՛՛ համար իրական վտանգ է առաջացնում, նրան կանգնեցնելով ինչպես մասնատման, այնպես էլ՝ հասարակության  համար կառուցվող ակտիվ գործունեության իմիտացիայի անէացման սպառնալիքի առաջ:

Արման Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ