17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է․ ՊՆ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։  

Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել․ Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, թե «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման»։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- գրել է նա:

Դավաճան սրիկա: Դիվերսիան դու էիր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավաճան սրիկա։   Դիվերսիան դու էիր, այն էլ՝ կենսաբանական, ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից երկու հայկական պետություններս ու ազգս կործանելու համար։ Փա’ռք հայ զինվորականներին։   Պատի’ժ սրիկա դավաճաններին»։        

Եկավ, ասեց, արեց. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչը եւ հեչ պետք չէր ապացուցել, եկավ, ասեց, արեց, անում է…Մեղք էին տղերքը, իսկ մենք մեր ամբողջ քաղաքակրթությունն ու սահմանադրականությունը փաթաթենք եւ կոխենք մի մութ անկյուն…Ամոթ, ամոթ մինչեւ վերջ…»:

Ո՞ւր եք «800 հեկտարի» համար կոկորդ ճղող սուտ «հայրենասերներ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբույան իր էջում գրել է.   «Հերիք է եւ նալին խփես, եւ մեխին։   2016-ի Ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ եւ որեւէ բնակավայր չկորցրեցինք։ Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։ Այսօր՝ Նիկոլի ժամանակ 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք եւ շրջանառվում է […]

Այս մարդը լուռ կամ բանավոր համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ նրանք հարձակվում են, մենք նահանջում ենք, ապա ստորագրում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը. Նաիրի Հոխիկյան

Նիկոլ Փաշինյանը փաստացի ասաց այն, ինչից վախենում էինք ամենից շատ։ Այս մարդը լուռ կամ բանավոր համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ նրանք հարձակվում են, մենք նահանջում ենք, ապա ստորագրում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Նիկոլը բառացիորեն ասել է․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ ժողովուրդը կորոշի մեզ իշխանությունից հեռացնի․․․»։ […]

Դուք վաշխառո՞ւ եք, բա՞նկ, թե՞ կառավարություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլը բանակի մասին ասում է՝ կառավարության գործը փող տալն է։ Լավա չասեց՝ մեր գործը կլուբնիկ տալն է։   Տենց եք հասկանում կառավարության գործառույթը, որ բանակի հերն անիծեցիք։ Դուք վաշխառո՞ւ եք, բա՞նկ, թե՞ կառավարություն։ Բա ասում էիր ՝գերագույն գլխավոր հրամանատար եմ։   Փաստորեն սովորական կամ […]

«Փաշինյանի շնորհիվ Մեղրիից մինչև Սոթք, Վարդենիս, Ջերմուկ առաջնագիծ է դարձել». Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:   Հ. Մամիջանյանը նշել է. Երեկ ԱԺ-ում, երբ թշնամու գործած ագրեսիայից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի առաջին հրապարակային ելույթը պետք է լիներ, նա այդ ժամանակն օգտագործեց նաև սուտ տեղեկությունների հիման վրա Հայաստանի տնտեսական հաջողություների մասին խոսելու, թե իբր դա է Ադրբեջանի ռազմական գործողություններ սկսելու պատճառը: Երեկ, […]

Բանակը դարձյալ մենակ է. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նրանք, որ Արցախի տեղն այդպես էլ չիմացան, չիմացան Շուշին ու Հադրութը ինչ են, էսօր էլ հաստատ, չգիտեն , թե որտեղ է Ջերմուկը, Սոթքը, Շորժան, Սեւանը, դե, իսկ Երեւանը ախր շատ է դժգույն ու դժբախտ…Թուրքը որտեղ ուզի, կմտնի, հանգիստ նստեք տեղներդ… Հազար երկրի շպիոնը ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի