17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները: ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյան

Պուտինն Ալիևի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։   «Վաղը Պուտինը կհանդիպի Ալիևի հետ, որտեղ այդ թեման կլինի օրակարգի առաջին տեղում», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։   Նա նաև նշել է, թե Կրեմլն ակնկալում է, որ այս շաբաթ հայ-ադրբեջանական սահման կժամանի ՀԱՊԿ առաքելությունը՝ Ստանիսլավ Զասի […]

Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում

Նիկոլի այսօրվա ելույթից մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կարծիք ձևավորվեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի այս հարձակումը Ալիևի հետ պայմանավորվածության արդյունք է եղել, որպեսզի հետո ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ ու դա ներկայացվի «Զատո 29.800 քառակուսի կիլոմետր եմ փրկել» վերնագրի ներքո: Նիկոլն այդ մասին ԱԺ-ում ասաց անուղղակիորեն՝ համոզմունք հայտնելով, որ իր անելիք քայլից հետո դավաճանի պիտակ […]

Առավոտյան ժամը 8։30 ժողովրդավարության բաստիոնի ԱԺ-ի առանց այդ էլ զոդած դարպասները ևս մեկ անգամ զոդում էին /Տեսանյութ/

ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ վաղ առավոտից զոդում են ԱԺ դարպասները:. Առավոտյան ժամը 8։30 ժողովրդավարության բաստիոնի ԱԺ-ի առանց այդ էլ զոդած դարպասները ևս մեկ անգամ զոդում էին։ #Թե_բա_Ազգային_ժողովի_դարպասներն_այսուհետ_բաց_են_լինելու_ժողովրդի_առաջ 

«Իմ քայլից» ընդդիմությանը ասել են՝ ի՞նչ եք ասում, նման բան չի կարելի

Սեպտեմբերի 12-ից 13-ի գիշերը թշնամին հարձակվում է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի վրա։ Ի՞նչ է հաջորդում դրան. Դե-ֆակտո վարչապետը չի հայտարարում, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա Չի հայտարարվում ռազմական դրություն Չի հայտարարվում զորահավաք Դրա փոխարեն հեռախոսազանգերի տեղատարափ է տեղի ունենում Ռուսաստան, ԱՄՆ և այլուր: Մինչև ինքդ չուզես օգնել քեզ, ոչ ոք չի օգնի: Այսօրվա […]

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»: […]

Առաջնորդություն չկա. երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գիշերվա զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ իշխանափոխության միակ ուղին այն է, որի մասին գրել էի երկու օր առաջ՝ նման քաղաքական որոշում պետք է կայացվի էլիտաների կողմից։ Իսկ այդ որոշումը չկա ու չկա, գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Փողոց դուրս եկած ժողովուրդը իշխանափոխության կոմպոնենտներից մեկն է միայն։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար կոմպոնենտ, որին կարելի է մի […]

Վերջին 2 տարում Ադրբեջանը ավելացրել է իր ռազմական բյուջեն, իսկ ՀՀ-ն՝ պարգևատրման ֆոնդը․ «Ժողովուրդ»

«Վերջին երկու տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը կտրուկ աճում են, իսկ Հայաստանինը՝ ոչ այդքան: Թշնամի պետությունն ավելացնում է իր ռազմական բյուջեն, իսկ մեր հանրապետությունը՝ պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2021 թվականին բյուջեի ծախսերից […]

Իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել․ ՔՊ֊ում գզվռտոց․ «Ժողովուրդ»

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչեւ Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի