Ցավոք սրտի, իմ այդ հորդորին ականջալուր չեղան. պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահը՝ սկանդալից
”Ցավոք, վերջին իրադարձությունենրը պոլիտեխնիկում ոչ առողջ մթնոլորտ են ստեղծել. պոլիտեխնիկն իր լավագույն օրերը չի ապրում,՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով բուհ-ում վերջին սկանդալի մասին: ՛՛Ինձ քիչ են հետաքրքրում այդ սկանդալները, ինձ առաջինը մտահոգում է բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այնքան էլ նպաստավոր չէ Պոլիտեխնիկի հեղինակության համար՛՛,-հավելեց նա։ […]





































