07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքում շարունակվում է ծառերի աշնանային դեկորատիվ էտը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 5-ից մեկնարկել է ծառերի և թփերի աշնանային սանիտարական էտը:  

Վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների ուժերով իրականացվող այս գործընթացը վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը: Հիմնականում էտվում են  թեղիները, թխկիները, բարդիները, կաղնիներն ու անկման վտանգ պարունակող ծառերը։ Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մասնագետների եզրակացության հիման վրա խոր էտ կատարվում է միայն թեղի և առանձին դեպքերում բարդի տեսակի ծառերի դեպքում, քանի որ, այդպիսով, հենց առաջին տարվա ընթացքում դրական ազդեցություն  կապահովվի աճի, տերևների մեծության, հիվանդությունների նվազեցման, արտաքին տեսքի կարգավորման, ծառերի կենսունակության  և զարգացման վրա։

Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Նախատեսվում է աշնանային էտի ժամանակահատվածում ձևավորել շուրջ 6000 ծառ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ