20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էբոլա. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ խոստումները չեն կատարվում /վիդեո/

Էբոլայի բռնկումն Արեւմտյան Աֆրիկայում եւ աշխարհի անպատեհ արձագանքը ցույց է տալիս, թե որքան թույլ ենք բոլոր ճակատներում: Համաճարակը միայն աղքատ երկրներում առողջապահական համակարգերի, կամ ղեկավարության եւ մեծահարուստների կողմից իրականացվող համակարգման ձախողումը չէ, դա նաեւ մեր արժեքների համակարգի ձախողումն է, գրում է interpress.am-ը` հղում անելով huffingtonpost.com-ին: Եթե աշխարհի կառավարությունները պահպանեին ծայրահեղ աղքատության եւ հիվանդությունների դեմ պայքարի […]

Եվս մեկ պաշտոնանկություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նա­խա­րարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի հա­մա­ձայն։ Հիշեցնենք, նախօրեին ազատման դիմում էր ներկայացրել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Բոլորովին վերջերս պաշտոնաթող եղավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Ով է իշխանության խաղալիքը /վիդեո/

՛՛Ես ցավում եմ, որ իմ նախկին գործընկերները նման հայտարարություններ են անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ արձագանքելով ՀԱԿ նախկին անդամներ Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Սասուն Միքայելյանի հայտարարություններին, թե եռյակի գործունեությունը իշխանության խաղն է: Ըստ ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ անդամների՝ եռյակը զբաղեցնում է ընդդիմադիր հարթակը, որպեսզի իրական ընդդիմությանը չթողնի գործել: […]

Վերջին հրաժեշտը զոհված օդաչուներին

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն “Եռաբլուր” զինվորական պանթեոն:  Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ”Եռաբլուր” զինվորական պանթեոնում եւ հուղարկավորություն զինվորական արարողակարգով:  Հիշեցնենք, […]

Թբիլիսին մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Խոշոր վթարի հետեւանքով Թբիլիսին եւ Վրաստանի արեւելյան մասը նախորդ գիշեր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրում է РИА Новости-ն: Թբիլիսիի էներգամատակարարման “Թելասի” ընկերությունից հայտնել են, որ էլեկտրականության մատակարարման խափանման պատճառը եղել է խոշոր կայաններից մեկում տեղի ունեցած վթարը:

Բյուջեի եկամուտները պետք է աճեն 8,2%-ով

ՀՀ սահմանադրության համաձայն՝ կառավարությունը ազգային ժողովի հավանությանն է ներկայացրել ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Ըստ նախագծի ՀՀ 2015 թ. համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների մասով 1 221,3 մլրդ. դր, ծախսերի մասով 1 337,9 մլրդ. դր, դեֆիցիտը կկազմի 116,6 մլրդ. դր: 2015 թ. համախմբված բյուջեն 2014 թ. համեմատ ավելացել է 50,9 մլրդ. դրամով և […]

Սպասվում են տեղումներ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարության կայքի, նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ արեւելյան շրջաններում ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում` նոյեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Միակ թեկնածուն ընտրվեց միաձայն

Երեկ՝ նոյեմբերի 23-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Նախկին գյուղապետը՝ Հակոբ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել: Գրանացված միակ թեկնածուն՝ անկուսակցական, համայնքի ղեկավարի տեղակալ Շահեն Հակոբյանը միաձայն 49 կողմ քվեով ընտրվեց գյուղապետ: 92 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49 ընտրող: Ի դեպ, Շահեն Հակոբյանը  նախկին գյուղապետի եղբայրն է:

Անցանելի է, բայց մերկասառույց է

Հայաստանի արտակարգ իրավիճկաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են: Թեթեւ մառախուղ է նկատվում նաեւ Մեղրու սարերում: Գորայք-Սառնակունք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված