Եղանակը՝ հանգստյան օրերին
Նոյեմբերի 29-30-ին առավելապես արեւելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում`նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:





































