06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“НТВ”-ի “Поедем, поедим!” հաղորդումը` Հայաստանի մասին /վիդեո/

НТВ հեռուստաընկերության “Поедем, поедим!” հաղորդաշարն այս անգամ նվիրված է եղել Հայաստանին: Անգլիացի հաղորդավար Ջոն Ուորենը, ով ներկայումս բնակվում է Մոսկվայում, ծրագրի շրջանակներում ժամանել է Հայաստան, որտեղ պատրաստել է “Արարատ” յուրահատուկ ճաշատեսակը: Հաղորդման ընթացքում նա խոսել է հայկական երաժշտության, խոհանոցի ու գեղեցկության մասին:

Ջերմություն՝ քրեակատարողական հիմնարկում

Դեկտեմբերի 1-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիրդր Մորգանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ աշխատանքների ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, պաշտոնատար այլ անձիք: Ողջունելով հյուրերին` […]

Մեծագույն ցանկության դեպքում որևէ մեկն իմ տեղն ինձնից չի կարող վերցնել. Փաշինյան

”Լյուստրացիա տերմինը վերաբերվել է խորհրդային միության անվտանգության կոմիտեի գործակալներին և նրանց հետ համագործակցող անձանց: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն դիտարկումը, թե իմպիչմենթի գործընթացը Փաշինյանը նախաձեռնել է՝ ընդդիմադիր դաշտին լյուստրացիայի ենթարկելու համար: Փաշինյանը […]

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը` նախարարին հյուր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:  Արմեն Մուրադյանը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հուսալի և արդյունավետ գործընկերն է: ՛՛Սա նախևառաջ պայմանավորված է այն ավանդական կապերով, որոնց ձևավորման գործում իրենց ներդրումն ունեն մեր սփյուռքահայ գործընկերները՛՛,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը: Ներկայացրեցնելով երկու երկրի միջև ոլորտում իրականացվող հաջողված ծրագրերը նա նշեց, […]

Ավելի շատ հաշմանդամ աղջիկներին են տանում մանկատուն, քան տղաներին

՛՛Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ինչը ողջունելի է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում չեն ներառվում այդ աշխատանքների շրջանակներում։ Այս առումով մենք բաց ունենք։ Այս տարի մենք փոքրիկ հետազոտություն ենք կատարել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում՝ պարզելու, թե նրանցից քանիսն են ստուգվում՝ իրենց ՄԻԱՎ կարգավիճակը ճշտելու համար։ Պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող որևէ անձ չի […]

“Վստրեչի Ապերը իմ ախպերն ա….” . կրքեր քվեարկությունից առաջ

“Հա, Արամը՝ “Վստրեչի Ապերը” հարազատ քեռուս տղան ա, ոնց կարա ինձ չպաշտպանի՞”, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար թեկնածու Սահակ Ալեքսանյանը: Ըստ մամուլի` այս գյուղում դեկտեմբերի 14-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը լարվածություն է սպասվում, քանի որ խառնվելու են շատ հեղինակություններ: “Ինքը էս գյուղից է, շատ է ուզում, որ գյուղը ծաղկուն տեսնի, […]

Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը. Պուտին

Թուրքիա կատարելիք այցից առաջ, որը տեղի կունենա այսօր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է թուրքական “Անադոլու” պետական լրատվական գործակալության թղթակցի հետ: Պուտինը ողջունել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու թուրքական կառավարության ցանկությունը, հայտնում է Ermenihaber.am-ը: “Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը: Ջերմորեն ենք վերաբերվում Ռուսաստան մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, միրգ […]

Հաշվարկվել է 1.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 24-28.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.3մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր  […]

Մերկասառույց և բուք՝ Հայաստանում

Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի դրությամբ, Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի և Սևանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում բուքը դեռ շարունակվում է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են […]

Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տվող օրենքն ամբողջական ընդունվեց

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը երրորդ ընթեցմամբ և ամբողջական ընդունվեց ԱԺ-ի կողմից՝ 107 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեակությամբ: Քվերակությանը ՀԱԿ խմբակցությունը չմասնակցեց բացի ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից: Մինչ այդ ՀԱԿ-ի անունից խոսեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ ՀԱԿ-ը բոլոր քվեակություններին չի մասնակցի, քանի որ քվեարկությունն իրականացվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի