20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամանորի կերակրատեսակ. ինչպես պատրաստել կոլոլակ

Henaran.am-ն այս օրերին իր ընթերցողներին է ներկայացնում ամանորյա սեղանի կերակրատեսակների բաղադրատոմսերը, որոնց պատրաստման գաղտնիքներն ու բաղադրությունը բանաստեղծուհի, խոհարար Սոնա Թաշչյանինն է: Այսօր ներկայացնում ենք պահքի կոլոլակի պատրաստման եղանակն ու բաղադրությունը: 

Խմորը
1 1/2 բ. մանր կորկոտ
1 1/2 բ. խաշած կարտոֆիլ

1 ճ. գ. պղպեղի մածուկ
քիմիոն
աղ
Միջուկը
2 բ. խաշած հատիկեղեն (կամ կարտոֆիլ)
2 սոխ
1 ճ. գ. պղպեղի մածուկ
2 ճ. գ. թահին
չորացրած ծիթրոն
բահար,
աղ,

ձեթ` տապակելու համար
Պատրաստություն 
• Պատրաստել միջուկը. նախ` մանրացնել սոխը, տապակել ձեթի մեջ, ավելացնել խաշած հատիկեղենը (կամ ճզմված կարտոֆիլը), ապա համեմել:
• Խմորը: Կարտոֆիլը տաք վիճակում ճզմել, խառնել 
կորկոտը, պղպեղի մածուկ ու քիմիոնը և ձեռքերը թրջելով շաղել մինչև փափուկ ու չկպչող խմորի վերածվի: • Պատրաստել կոլոլակները, ապա տապակել առատ ու տաք ձեթի մեջ:

 

Տատիկի խոհանոց ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ