06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Այն ցայտնոտը, որ առկա է շուկայում, կվերանա՛՛ /վիդեո/

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ շուտով ֆինանսական շուկայի լողացող իրավիճակը կկանոնակարգվի, և դրամ-դոլար փոխարժեքը կհասնի իր հին ելման դրության: ՛՛Այն ցայտնոտը, որ առկա է շուկայում, կվերանա, ինչպես նաև ներկրվող ապրանքների պոտենցիալ գնաճը կմեղմվի, որովհետև այն, ինչ մենք տեսանք մեկ շաբաթվա ընթացքում, աննախադեպ թռիչք […]

Թույլ ռուբլին վնասում է հարևան տնտեսությունները

Արևմտյան պատժամիջոցների և նավթի ցածր գների հետևանքով արժեզրկվող ռուսական ռուբլին իր հետ արժեզրկում է նաև հետխորհրդային շատ երկրների ազգային արժույթները, գրում է interpress.am-ը` oilprice.com-ին հղումով: Հարցրեք Գագիկ Ղազարյանին, որը զբաղված է Հայաստանից արտահանումներով: Նա կարողանում էր Ռուսաստանում վաճառել խմիչքներ և պահածոներ ու մեծ օգուտ ստանալ, քանի դեռ ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ չարժեզրկվեց 40%-ով: Այսօր ռուբլին […]

Վեց որդով՝ դատարկ սեղանի շուրջ /վիդեո/

Ըստ “Շիրակ կենտրոնի” վառելափայտ էինք տարել Գյումրու՝ սոցիալապես աննկարագրելի ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկին, ականատես եղանք , թե ինչպես է վեց մանկահասակ որդիների հայրը վառարանը նետում, իրենց խոնավ խրճիթի միակ գույքի՝ պահարանի, վերջին կտորները:  Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը փակելու եւ ցամաք հաց […]

Մայրը սուրբ է. Պուտինը չի ափսոսում Խոդորկովսկուն համաներում շնորհելու համար

Պուտինի մեծ ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, որ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին խոստացել է չզբաղվել քաղաքականությամբ, երբ Պուտինը նրան համաներում է շնորհել, սակայն այժմ խոսում է նախագահի թեկնածություն առաջադրելու մասին, արդյոք չի՞ ափսոսում նախագահն իր որոշման համար: Պուտինն ի պատասխան հարցրել է. “Որտե՞ղ է Խոդորկովսկին ընտրվելու”: Նախագահը նշել է, որ քաղաքականությամբ […]

Պահանջելու են վարչապետից. իրավիճակը անկառավարելի է

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք պահանջում են կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու գները և բացառելու դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։ Դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին կոչ են անում բոլորին լինել Կառավարության շենքի մոտ .՛՛Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճը անկառավարելի է, ընդ որում, […]

Արմեն Երիցյանը` ՆԳ նախարա՞ր

”Ինչ է նշանակում բախտ բերել կամ չբերել, ես իմ աշխատանքն եմ կատարել և կատարելու եմ, բախտի բերելու խնդիր չկա՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր բախտը չբերեց, քանի որ դոլարի տատանման հետևանքով արտագաղթի նոր ալիք է հասունանում երկրում: ՛՛Ինչպես աշխատել եմ, այնպես էլ […]

Դատապարտյալների հիվանդանոցից ազատ է արձակվել Յուրի Վարդանյանի որդին

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, ազատ է արձակվել: Ըստ մամուլի հրապարակումների,  նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկների վարչության  հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Վարդանյանն ազատ է արձակվել երեկ: Նա 2  ամիս գտնվել է “Դատապարտյալների հիվանդանոցում”, որտեղ […]

Բաց նամակ Արցախի նախագահին

Հարգելի Բակո Սահակյան, Արցախում մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի բացման անհրաժեշտությունը բազմիցս շոշափվել է լրագրողական եւ հանրային շրջանակներում։ Նշվել է, որ ժողովրդավարական պետության անբաժան բաղադրիչներն են ներքին քաղաքական ու հասարակական գործընթացների թափանցիկությունը եւ այդ դաշտերում գործող ուժերի առողջ մրցակցությունը։ Ակնհայտ է, որ միջազգային ճանաչում հայցող երկրում անկախ տեղեկատվական հեռուստատեսության բացակայությունը բացասական քաղաքական գործոն է։ Արցախի լրատվական դաշտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի