16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ

Հունվարի 15-18-ն Իսրայելում ընթացող DEMYC-ի (The Democrat Youth Community of Europe) 25-րդ համաժողովում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Լիլիթ Բեգլարյանն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ։ Սա մեծ ձեռքբերում է հայաստանյան քաղաքական իրականության մեջ։

DEMYC-ը՝ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը, միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թևերը, և Հայաստանից այս կառույցում փոխնախագահ ունենալը մեծ ձեռքբերում է։ Փոխնախագահների պաշտոնի համար պայքարում էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ։ Ընդ որում, ՀՀԿ պատվիրակն ընտրվել է ձայների մեծ առավելությամբ։ 

Նշենք, որ Ադրբեջանն ընդամենը DEMYC-ի ասոցացված անդամ է։

Ընտրություններին նախորդել է ՀՀԿ ԵԿ բավականին լուրջ, դժվարին աշխատանքը եվրոպական քաղաքական այս կառույցում։ DEMYC-ում փոխնախագահի պաշտոնը, անկասկած, ծառայելու է միջազգային հարթակում ՀՀ պետական շահերի ամրապնդմանն ու առաջմղմանը։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ