05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Փոստանջյանը տարօրինակություններ է տեսնում /վիդեո/

՛՛Բողոքի մանսակիցները երիտասարդներ էին, ովքեր տարվա մեջ երկար ժամանակ լինում են ՌԴ-ում, Գյումրին այնպիսի քաղաք չէ, այստեղ մայդանի խնդիր չկար, բողոքն իրավաչափ էր, բոլոր քաղաքացիները գիտակցում էին, որ ոտնահարվել է ՀՀ սահմանադրությունը, և ասսում էինէ՝ իրավունք չունեք մեզ հետ այդպես վերաբերվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով տեսակետներին, թե Գյումրիում ընդվզումների ժամանակ փորձ էր արվում օգտագործել ամբոխը և այդ շարժումը վերածել մայդանի:

Պատգամավորը կարծում է, որ այդ օրերին պետական մարմինները պետք է սուգ հայտարարեին, լինեին ժողովրդի կողքին: ՛՛Պետական այրերն ուղղակի անթույլատրելի անգործություն են դրսևորել՝ պաշտոնապես ձեռնարկելով միջոցներ՛՛,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է Գյումրիում սպանության դեպքին, ապա Փոստանջյանը կարծում է, որ ՌԴ-ն այստեղ խնդիր ունի կոծկելու ինչ-որ հանգամանքներ: Բացի այդ պատգամավորը անհիմն է համարում, որ կենցաղային հողի վրա կարող էր նման հանցագործություն կատարվել: ՛՛Ակնհայտ է, որ այն մարդն, ով վախ ունի, ջուր խմելու համար չի փորձի կոտրել ապակին, չի մտնի  խնդրանքով, ինքը կատարել է հանցագործություն, հետո է ցանկացել ջուր խմել՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ