21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ամբարտավանություն. թուրքագետը` Էրդողանի հրավերի մասին

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների փոխադարձ նամակների մասին, ասել է, որ ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա  հրավիրելը դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում է:

“Կարելի ասել ամբարտավանություն: Դու հրավիրում ես այն երկրի նախագահին, որը պատրաստվում է Մեծ Եղեռնի տարելից նշել, մանավանդ, որ արդեն ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին, դու հրավերը թողնում ես անպատասխան, և ինքդ ես հրավեր ուղարկում”,- ասել է թուրքագետը` նշելով, որ դա Եղեռնի տարելիցը մթագնելուն ուղղված քայլ է:

Խոսելով Սերժ Սարգսյանի պատասխան նամակից` Չաքրյանն ասել է, որ այն բավականին խելամիտ էր կազմված, եւ կարևորն այն է, որ նախագահի պատասխանը տեղ է հասել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ