22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կունենան արդյունավետ զարգացումներ: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է […]

Ուկրաինայում կրքերը չեն հանդարտվում. Գրոհում են նախագահի նստավայրը /վիդեո/

Ուկրաինացի զոհված կամ անհետացած զինվորականների հարյուրավոր մայրեր Կիեւում պահանջել են նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպում: Նրանք ասել են, որ իրենց պահանջները կներկայացնեն միմիայն նախագահին, հայտնում է ТАСС-ը: Կանայք փորձել են գրոհել նախագահական նստավայրը, ինչի արդյունքում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ են սկսվել: Ցուցարարները, տեսնելով, որ նախագահն իրենց մոտ չի իջնում, սկսել են պահանջել Պորոշենկոյի հրաժարականը: Ոստիկանները […]

՛՛Արդեն ձեզ անվանարկում եք՛՛

՛՛Ճիշտ են ընտրել, որ դուք հանդես եկաք, որովհետև դուք միշտ փորձում եք ձեր ինքնահավանությունը ճշմարտության տեղ ներկայացնել՛՛,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա խոսքն ուղղում էր ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, ով ելույթում նշել էր, որ Իշխան Զաքարյանն Աժ չգալով՝ օրենք է խախտում և դա հակասահմանադրական քայլ էր […]

Վթարային ջրանջատում Եղվարդում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Զուրաբյանի սպասելիքները ոչ թե Ծառուկյանի խորհրդաժողովից են, այլ եռակողմ հանդիպումից

”Դեկտեմբերի 24-ին դրա մասին Արման Մուսինյանը ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետը հայտնել է, ես դրան լրացնելու բան չունեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱկ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի մասնակցելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովին, որ կայանալու է վաղը:  Զուրաբյանը նշեց, որ իրենց սպասելիքները եռակողմ ֆորմատով հանդիպումից են, որտեղ […]

Նախատեսվում է Էրդողան-Պուտին հանդիպում Մոսկվայում

2015 թ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդիպելու են, սակայն այս անգամ` Մոսկվայում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամը», նախորդ տարի երկու երկրների առաջնորդները դեկտեմբերի 1-ին, հանդիպելով Անկարայում, քննարկել […]

Բակո Սահակյանի անունը պղծեցին /վիդեո/

 Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի կիսում ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարախոսությունը, սակայն անթույլատրելի է համարում բռնությունները, որ Բերձորում իրականացվեցին նրա, ընտանիքի անդամների ու մյուսների նկատմամբ:՛՛Մարդուն կարելի է չընդունել, կարելի է ատել նրա գաղափարախոսությունը, բայց երբեք չի կարելի ձեռք բարձրացնել նրա ընտանիքի անդամների վրա, սա թուրքի հետք է, ԴՆԹ-ով հայը նման բան չի կարող անել՛՛,-այսօր ասուլիսին […]

Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով  ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի  ավելի գեղեցիկ դարձնելու համար, սակայն արվածն ընդգրկուն ու ավելի […]

Մեր արտաքին դիվանագիտության չդադարող աշխատանքը տալիս է իր արդյունքը. Հ. Նաղդալյան

-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահ երկրների վերջերս տարածած հայտարարությունը, արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ սառույցը ի վերջո հալվեց և կարծես թե միտում կա հրաժարվելու  հավասարության նշան դնելու քաղաքականությունից: -Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը կարծես առաջին անգամ տարբերվում է այն ստանդարտ հայտարարություններից , որոնց վերաբերյալ հնչել են մեր բազմաթիվ դժգոհությունները, առ այն, որ հավասար վերաբերմունք […]

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա

Մյունխենի ամենամյա անվտանգության  կոնֆերանսին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7 կայցելի Գերմանիա: Մյունխենում նախատեսված է  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի