Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հայ-վրացական հարաբերությունները կառուցված են հսկայական ժառանգության վրա […]





































