27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ֆեյսբուքում մեծ թափով նոր վիրուս է տարածվում

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Հարգելիներս, ահավոր ավտովթարի ու ծվատած դիակի լուսանկարով վիրուս ա սկսել թափով տարածվել: Մի սեղմեք: Նկարը չեմ դնում, քանի որ սարսափելի ա պարզապես: Եթե արդեն վարակվել եք. անտիվիրուս սկան: Խրոմը ջնջել, նորիս դնել: ՖԲ փասը փոխել: Պետք ա որ օգնի”:

Ստամբուլի հրապարակում ցուցարարներն այրել են Հայաստանի դրոշը /ֆոտո/

Թուրքիայի “Մեծ միություն կուսակցության” (ՄՄԿ-BBP) անդամներից կազմված մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ցուցարարները պարզել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով պաստառներ և վանկարկել թուրք-ադրբեջանական եղբայրության մասին լոզունգներ: Նրանք նաև հրապարակավ վառել են Հայաստանի Հանրապետության դրոշը` հայոց եռագույնը:  

“1915” հոգեբանական թրիլլերը` շուտով

Հունվար 28, Լոս Անջելես – Այսօր “Bloodvine Media” և “Strongman” ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող “1915” ֆիլմի մասին:  Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին: “1915”-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի (“Քանի դեռ ես չեմ վերացել”, “Ցուրտը գալիս է գիշերը”, “Ամիրա և […]

7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով /վիդեո/

Վանաձորում բնակվող Թորոսյանների ընտանիքի փոքրիկը՝ 7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով: 2014 թվականի նոյեմբերի 15-ին Տուլա քաղաքի “Վերականգնողական Կլինիկայի ինստիտուտում” երեխան անցել է վերականգման կուրս: Նույն կլինիկայի մասնագետները փետրվարի 11-ին կլինեն Հայաստանում` ՄՈՒԿ-ով ծնված երեխաների վիրահատությունների կատարման համար: Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար: Էմինը եկեղեցու […]

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Օրակարգի համաձայն քննարկվել է Հաշմանդամների […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ […]

Ռուսաստանի հետ հարաբերությունները հավերժ չեն. Արմեն Մարտիրոսյան

’’Ժառանգություն’’ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ  Գյումրիի դեպքերի ժամանակ  Հայաստանի իշխանությունները  ինքնիշխան երկրին սազող որևէ   քայլ չեն կատարել.’’Դրա լավագույն ապացույցը այն էր, որ միայ Պուտինի զանգից հետո Սերժ Սարգսյանը  ցավակցական խոսք ասեց’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Ըստ Մարտիրոսյանի հայ-ռուսական հարաբերությունները դեռևս  ճշգրտման կարիք ունեն.’’ Գյումրեցիների պահանջը չի բավարարվում , իշխանությունների քայլերը […]

Զինվորին գտել են կախված

29.01.2015թ., ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն, տեղեկացնում են Պ նախարարությունից: 

Հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները  համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում:  Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր […]

Ապրիլի 24-ին Օլանդը կլինի Երեւանում. Ֆրանսիայի նախագահը դիմում է Թուրքիային

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտնել է, որ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Երեւան է գալու, հայտնում է Газета.Ru –ն` Agence France-Presse-ին հղումով: Օլանդը նաեւ Թուրքիային կոչ է արել “նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ “ճշմարտության”` այն ճանաչելու ուղղությամբ”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված