11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոխորտում են, նեղացել են, հաթաթա են տալիս…/վիդեո/

«Ազատամարտիկ կոչվածը սրբություն է, որի նշաձողը այսքան ցածր իջեցրին:Նրանք, ովքեր այդ անվամբ հանդես են գալիս չգիտես էլ ի՞նչ հաշիվներ ունեն  ու որտեղ են  եղել»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Հացպանյանը անդրադարձավ ազատամարտիկների քաղաքականացված տարբեր խմբավորումներին ու այն փաստին որ անգամ կռվածները կարող են իրար վրա ցեխ շպրտել:

«Ես չեմ պատկերացնում Հայաստանում մի խելքը գլխին մարդ, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միավորի մեջ իբրև ազատամարտիկ ներգրավի: Այդ ամբողջը ցուցադրական՝ վիտրինայի համար էր: Ուղարկում էին ռազմաճակատ իրենց մարդկանց՝ Ծաղիկ Ռուբոյով: Սա խնդալու բան էր»,-ասաց Հացպանյանը:

Հացպանյանը չի վստահում նաև «Երկրապահ»-ին:

Հացպանյանը վիրավորված է զգում այն հանգամանքից, որ ազատամարտիկը իր սոցիալական վիճակից ելնելով իր կռված լինելու հանգամանքը շահարկում է:

«Հիմա հոխորտում են, նեղացել են, հաթաթա են տալիս, լավ են անում՝ ջղայնացել են: Ես էլ եմ ջղայնացել ու չի կարելի չջղայնանալ, բայց դա այնպես չի ինչպես որ պետք է լիներ»,-եզրափակեց Հացպանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ