12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարտինը պատրաստ է ինքնասպանությա՞ն /վիդեո/

Մարդին Վարդանյանը հանդիսանալով ընտանիքի հիմնական կերակրողը աշխատել է տարբեր վայրերում և հոգացել է քաղցկեղով տառապող քրոջ բուժման խնդիրները, փոքր եղբոր ուսման ծախսերը : Այժմ Մարտինը դատապարտյալ է:  Մարտինի մայրը՝ Գայանե Նասոյանը պնդում է, որ որդին մի քանի ամիս ծառայելուց հետո ազատվել է զինծառայությունից, քանի որ նրա մոտ հարվածի հետևանքով առաջացած հոգեկան խնդիրներ էին ի հայտ եկել:

«Իմ տղան երբեք ոչ մի տեղից գողություն չի արել: Աշխատել է ու մեր տան վարձն է տվել: Աշխատած գումարը տվել է ինձ ու ես հոգացել եմ մեր ապրուստը: Հետո տղաս ծեծեց արվամոլին ու մենք հայտնվեցին այս վիճակում»,-պատմեց Նասոյանը:

Կոմայգում Մարտինը վիճում է տրանսվեստիտ Մաշայի հետ, որին ծեծելու համար կալանավորվում է: Մոր փոխանցմամբ գործին կցվում է նաև գողության հոդված, որի հետ սակայն տղան կապ չունի: Նասոյանը պատմեց նաև, որ բանտում մարտինը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել:

«Հիմա ոչ միայն ինքը, այլ նաև ես էլ կգնամ այդ քայլին: Հազար  տեղ եմ դիմել ու խնդրել, որ կրճատեն պատիճը ու դատեն միայն իր արածի համար: Դատավորն էլ գիտեր որ արվամոլի է ծեծել….»,-ասաց Գայանե Նասոյանը:

Մարտին Վարդանյանը դատապարտվել է 6 տարվա պատժաչափով: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ