29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ է ձերբակալվել ՛՛Ճոյտը՛՛

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ փետրվարի 2-ին, ձերբակալել են: Henaran.am-ի  տեղեկություններով՝ Հակոբ Հակոբյանին ձերբակալելու որոշում է կայացրել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները եւ տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Մեզ հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը: Մեզ խորհուրդ տվեցին դիմել հարկային ծառայության քննչական բաժանմունք: […]

՛՛Երկու հատ միկրոֆոն եք վեր կալել, չի նշանակում՝ ժողովուրդ եք հանել՛՛

“Համաձա՞յն եք, որ եթե քաղաքական ուժը խուսափում է իրականությունից և փորձում է բլեֆներ անել, դրանով հարգանքը քաղաքական ուժի նկատմամբ չի ավելանում,-այսօր Ազգային ժողովում “Շրջանառության հարկի մասին” օրենքի արտահերթ քննարկմանը հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:  -Դուք ասում եք, Միրումյանն էլ ասում է, որ ժողովրդի բողոքը գործոն չէր: Շաբաթ օրով կառավարությունը […]

Մերժել են

Մերժվել են 52 օբյեկտների ժամը 24:00-ից հետո աշխատելու դիմումներ Երեւանի քաղաքապետարանում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող “Թեժ գծերի” հեռախոսահամարներով ստացվող զանգերի եւ դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցությանը՝ զեկուցել է, որ նախորդ շաբաթ 166 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է ստացել 106-ը, իսկ մյուս հարցերը կատարման ընթացքում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկիին և գնդապետ Մարինովսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից և հույս […]

Ի՞նչ քայլեր է նախատեսում հիմնադիր խորհրդարանը՝ ապրիլի 24-ին /վիդեո/

Կարող էր լինել ապրիլի 23 կամ 25 ՝ ինչո՞ւ  հենց ապրիլի 24-ին պետք է հանգուցալուծվի հիմնադիր խորհրդարանի սկսած հեղափոխության ծրագիրը: Մեզ հետ զրույցում ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշել էր, որ այդ օրը սուրբ է հայ ժողովրդի համար և միասնականությանը խաթարող ցանկացած քայլ կարելի է դիտարկել, որպես այլ երկրների քաղաքական ու պառակտիչ պատվեր: Այս հարցը մենք […]

Ով ստիպեց

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից արտահերթ կարգով ներկայացված “Շրջանառության հարկի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նշենք, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջն օրենքի մեջ է մտնելու ոչ թե փետրվարի, այլ հուլիսի մեկից: Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրրքվեց հիմնական զեկուցողից՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից, թե ինչու որոշեցին հետաձգել, արդյոք պարտադիր էր, որ մարդիկ դուրս […]

Օսիկյանը շնորհակալ է

Փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսի հետ: Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատան և այլ պատկան կառույցների կողմից քրեակատարողական ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա հակիրճ ներկայացրեց համակարգում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն […]

Կատարվածը չի կարող դատապարտել.

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զրուցել է ԼՂՀ ԱԺ նախագահի հետ և ԼՂՀ նախագահի հետ՝ Բերձորի դեպքերի հետ կապված: ՛՛Այնտեղ իրենք ընդունելություն կունենան, և բոլոր մանրամասներով հնարավոր կլինի նաև այն ինֆորմացիան, որի պակասը զգում են, այսպես ամփոփել՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե դատապարտո՞ւմ է կատարվածը, ԱԺ նախագահը պատասխանեց. […]

Թուրքիայում հզոր փոթորկի արդյունքում մարդիկ են մահացել /ֆոտո/

Թուրքիայի հյուսիս-արևմտյան շրջաններում արդեն 3 օր շարունակվող փոթորիկը Մարմարա և Էգեյան ծովերի առափնյա քաղաքներում ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ծովային քամու ազդեցության տակ են հայտվել նաև Ստամբուլ քաղաքի որոշ հատվածներ: Հաղորդվում է, որ Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի բազմաթիվ չվերթներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել: Հուժկու քամու հետևանքով […]

՛՛Կառավարությունն ընդամենը ժամանակ է ձգում՛՛

 ՛՛Այն, ինչ անում է կառավարությունը`մինչև հունիսի մեկը կասեցել ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի կիրարկումը, ընդամենը ժամանակ է ձգում և որևէ կերպ չի կարգավորում խնդիրը: Չորս քաղաքական ուժերն արդեն ունեն պատրաստի նախագիծ, բնականաբար հարցը քննարկել ենք նաև ՓՄՁ ներկայացուցիչների հետ, այստեղ էլ հիմնական մեխը կամավորության սկզբունքն է: Բնականբար, մենք մեր սկզբունքները չենք զիջելու, և մեր մոտեցումները այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի