06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ապրիլի 24-ին Թուրքիա մի եկեք, գնացեք Երեւան. թուրքական հ/կ-ների կոչը աշխարհի առաջնորդներին

Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են օտարերկրյա ղեկավարներին՝ կոչ անելով չմասնակցել Դարդանելի ճակատամարտի 100 ամյակի տոնակատարությանը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Թուրքայի «Մարդու իրավունքների միության» այլատյացության և խտրականության դեմ հանձնաժողովը, Իզմիրի ասորական եղբայրության, մշակութային և համերաշխության պլատֆորմը, «Նոր Զարթոնք» կազմակերպությունը, […]

Մենք այսօր պառակտվելու իրավունք չունենք /վիդեո/

՛՛Իրենք ժամանակին եղել են նաև Գորիսում: Ազգաբնակչությունը ոգևորված չէր՝ նրանց տեսնելու: Մենք այսօր պառակտվելու իրավունք չունենք՛՛,-մեզ հետ զրույցում ՛՛Հիմնադիր խորհրդարան՛՛-ի ծեծ ու ջարդի վերածված ավտոերթին անդրադարձավ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Ադունցը վատ է վերաբերվում բռնությանը: Միայն թե նրա խոսքով` բռնությունը կարելի է արհեստական էլ ստեղծել: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ ասաց Ծառուկյանը. արտահերթ, թե հերթական ընտրություններ

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը գոհ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փետրվարի 4-ին հրավիրված խորհրդաժողովի արդյունքներից. ՛՛Նպատակն էր, որ պետք է խորհդաժողովում յուրաքանչյուրն իր տեսակետը արտահայտի, ինչը հիմք կտա, որ ղեկավարներն առաջիկա ծրագիրը կազմելուց նկատի ունենան այդ արդյունքները՛՛,- Հակոբյանը հայտնեց, որ առաջիկայում համաժողովրդական շարժման ներկայացուցիչներն իմի կբերեն արդյունքներն ու միասնական ծրագրով կներկայանան: Ըստ նրա՝ […]

Նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հիշեցնենք, ինստիտուտի նախկին պետ Մարտին Կարապետյանը հրաժարական տվեց օրերս ինստիտուտում գրանցված կուրսանտի սպանության պատճառով:

՛՛Ինչ-որ քաղաքական խաղեր են՛՛

՛՛Քառօրյան հագեցած էր, ու պառլամենտական մշակույթը կարողացավ տեսանելի դառնալ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ այս քառօրյայի ընթացքում քննարկվող կարևոր հարցերից մեկը Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր, որի ժամանակ ԱԺ չէր ներկայացել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ խորհրդի անդամն էր զեկուցում: ՛՛Շատ ցուցադրաբար անտեսվեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը: Սա այն հարցն […]

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների […]

Հանրային խորհուրդը պատրաստվում է նախագահի հետ հանդիպման

Փետրվարի 5-ին ՀԽ փոքր խորհրդի նիստին խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը երկրի ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվելու են կառույցի գործունեության հեռանկարները:   Հանրային խորհրդի առաջիկա երկու տարիների գործունեության մեխանիզմները քննարկելու ընթացքում որոշվել է յուրաքանչյուր ամիս գումարել ՀԽ հանձնաժողովներից մեկի լիագումար նիստ՝ հանձնաժողովի ոլորտային խնդիրները խորությամբ քննարկելու, հանրությանը […]

Սահմանային գյուղերը ողջ գիշեր գնդակոծվել են. կա զոհ

Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ  երեք գյուղերի ուղղությամբ՝ Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր : Արձակված կրակոցներից զոհվել է գյուղի բնակիչներից մեկը՝ 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կրակոցները դադարել են: […]

Ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում.նախարարը՝Ճոյտի ֆիլմից. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ”Հիշողություն” ֆիլմին, ասել է, որ ֆիլմը չի դիտել և առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու: ՛՛Անկեղծ ասած՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում, այնպես, ինչպես որևէ մեկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված