23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատմական պահ. «ՀՀ-ն նոր փուլ է թևակոխելու»

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված հանդիպումները վեց քաղաքական ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հայտարարելով, որ սկսվում է սահմանադրական բարեփոխումների մեկնարկը: «Սա իսկապես պատմական պահ է, ՀՀ-ն նոր փուլ է թևակոխելու և Սահմանադրությունը, որը քննարկման արդյունքում բարեփոխվելու է, նոր տեսլականներ են բացելու»,-ասաց Նաղդալյանը:
 
Դիտարկմանը, որ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունները գրեթե ոչինչ չի հաղորդել հանդիպումների մասին, սակայն քննարկումը բարեփոխումների մասին է, Նաղդալյանըն արձագանքեց, որ այսօրվա հանդիպումների խնդիրն այն է եղել, որ քաղաքական ուժերը մասնակցեն բարեփոխումների քննարկման ընթացքին. «Եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք նախապայմանի տեսքով են եղել, բայց բոլոր քաղաքական ուժերն այն եզրակացության են եկել, որ քննարկումների շրջանը կարևոր է և պետք է մասնակցել, իսկ թե ինչպիսի զարգացում կունենանք մենք, դեռ բավական ժամանակ ունենք»,-նշեց նա՝ հավելելով, որ քննարկումների վերջնական արդյունքում պարզ կլինի բարեփոխումները կատարվում են, թե ոչ և ինչ ծավալով:
 
Հարցին, թե ինչու ՀՀԿ-ն չի հրավիրել ՀԱԿ-ին,  Նաղդալյանը պատասխանեց, թե ի՞նչ կարիք կա հրավիրել մարդկանց, ովքեր քննարկան որևէ եզրեր չեն տեսնում: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ նախապես դեմ էր բարեփոխումներին, Նաղդալյանը նկատեց. «ԲՀԿ-ն եկավ այն եզրակացության, որ քննարկմանը մասնակցելու է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկում չի նշանակում բոլոր հարցերի շուրջ համաձայնության հանգել:
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ