Ոչ այսօր է ճնշման ենթարկվել, ոչ էլ վաղը կենթարկվի. Սահակյանը՝ Ծառուկյանից /վիդեո/
«Գագիկ Ծառուկյանը բացակայությունների վերաբերյալ դեռևս հիմնավորումներ չի ներկայացրել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ այս հարցը դեռևս իրավական տեսքի է բերվում: «Ուսումնասիրվել է Ազգային ժողովի բացակայությունների խնդիրը, հարցն իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան: Լրացուցիչ տեղեկանքներ եմ ուզել, կարծում եմ, որ ժամանակին՝ պատշաճ կերպով այդ խնդիրը կլուծվի»: […]





































