11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քուվեյթյան այցի շրջանակներում ձեռք բերված օգուտները

 

 

 

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա պաշտոնական այց կատարեց Քուվեյթի պետություն: Այդ 2 օրվա ընթացքում վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Քուվեյթի պետության բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր տեսակի տնտեսական կառույցների ղեկավարների և հայկական համայնքի հետ:

Այդ երկօրյա այցի ընթացքում Քուվեյթի հետ ձեռք բերվեցին բազմաթիվ տնտեսական պայմանավորվածություններ` Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվեցին զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր:

 Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը` արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում:

 Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Քուվեյթյան կողմը նշեց, որ հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր` ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

 Ներկայիս բարդ տնտեսական իրավիճակում նոր շուկաներ դուրս գալը, նոր տեսակի ներդրումների ներգրավումը շատ կարևոր է և այս համատեքստում նպանատիպ այցելությունները և պայմանավորվածությունները տեղին են: Ներկայումս շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում, որը բարդացրել է Մերձավոր Արևելքի երկրների տնտեսական համագործակցությունը շատ երկրների հետ, և այդ մասով առաջացել է բաց, որից ՀՀ-ը կարող է և պետք է օգտվի:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ