14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միասնական արժույթ ԵՏՄ տարածքում

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը բացասական է գնահատում ԵՏՄ-ի տարածքում միասնական արժույթին անցնելուն: «Տնտեսական առումով դրա նախադրյալները չկան, այսինքն՝ դա ենթադրում է մի ինտեգրման մակարդակ, որն ավելի բարձր է, քան շուկան, իսկ ԵՏՄ տարածքում ընդհանուր շուկա չի գործում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել միասնական արժույթի անցնելու հետ կապված բոլոր մանրամասները:

Եղիազարյանը կարծում է, որ այս որոշումը քաղաքական կողմ ունի, և նման կերպ ՌԴ նախագահը ցանկանում է արագացնել  ինտեգրման գործընթացները: «Առանց ինտեգրման համապատասխան մակարդակների կամ պայմանավորվածությունների փորձ է արվում գրաֆիկն առաջ գցել, խոսքը մեկ այսպես կոչված «պետութան» ստեղծման մասին է»,-նկատեց նա:

«Քաղաքական իմաստով եթե այդ տարածքի պետությունները կորցնում են իրենց սուվերենությունը, հնարավոր է մտցնել այդպիսի միասնական արժույթ: Միայն այս տեսանկյունից կարելի է որոշակի մեկնաբանություն տալ այս հարցին, այլապես տնտեսական տեսանկյունից՝ հիմքերի համապատասխան տեսանկյունից, ոչ մի հիմնավորում չկա»,-հավելեց տնտեսագետը:

Հարցին, թե եթե որոշում կայացվի անցնել միասնական արժույթի, որքան կտևի այդ գործընթացը, Եղիազարյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ այդ գործընթացի մասին դեռ նախորդ մայիսին պայմանավորվածություն չեղավ, փորձ էր արվում ներառել այդ կետը համաձայնությունների մեջ, սակայն հետաձգվեց մինչև 25 թվականը, այսինքն՝ ստորագրված պայմանագիր կամ համաձայնագիր գոյություն չունի:

Դա նշանակում է, որ նախևառաջ իրավական կողմն ապահովող գործընթաց պետք է լինի, որը ձախողվել է մայիսին, ու փորձ է արվում այդ գործընթացը նորից սկսել: Դժվար է ասել՝ որքան ժամանակում կստացվի, կամ ինչ տարաձայնություններ ու համաձայնություններ կլինեն այդ երկրների միջև»,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ