Մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների սոցիալական աջակցության ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։ Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համատեղ աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների […]





































