04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թեքահարթակների համապատասխանությունը չափորոշիչներին ստուգվում է նաև շահառուների կողմից

Երևանը նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում այս տարի թեքահարթակների կառուցման աշխատանքները մեկնարկել են մարտից: Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 250 թեքահարթակ: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում ու նաև ավարտից հետո բոլոր պատասխանատուները շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ պարբերաբար ստուգայցեր են կազմակերպում՝ թեքահարթակների սահմանված չափորոշիչներին համապատասխանությունն ու հարմարավետությունը ստուգելու նպատակով: Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ չափագրումներից և փորձարկումից հետո հայտնաբերված թերությունների մասով շինարարական կազմակերպություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել` կարճ ժամկետում դանք վերացնելու և անհրաժեշտ շտկումներ կատարելու համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ