15 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Սա նաև հիմքն է տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից»

Երևանում շարունակվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվեց «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև. համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» բանաձևի նախագիծը: Այն կազմվել է տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Ալբերտո Սիրիոյի (Եվրախորհդարան) և Մհեր Շահգելդյանի (Հայաստան) կողմից:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքով՝ նախագիծը կարևոր նշանակություն ունի գլոբալիզացիայի աշխարհում: Նա նշեց, որ հաղորդակցությունն այն ոլորտն է, որն առաջնային է պետության զարգացման, փոխադարձ կապերի համար: «Սա նաև հիմքն է տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից, ուստի բանաձևի նախագիծը կարևոր է: Այստեղ արծարծված է Եվրոպայի քաղաքացիների անվտանգությունը: Արևելյան գործընկերության երկրներում բազմաթիվ մարդիկ զոհվում են ավտոճանապարհային աղետների պատճառով, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ բարելավելու կառուցվածքները, որպեսզի զոհերի, վիրավորների քանակը նվազի»,- ասաց Շահգելդյանը:

Պատգամավորի խոսքով՝ բանաձևի նախագիծը կարևոր է նաև ազատ, բաց երկնքի փիլիսոփայության սկզբունքի ամրագրման տեսանկյունից, ինչը ապագայի համար մեծ նշանակություն պետք է ունենա տարածաշրջանի համար: Մյուս համազեկուցող Ալբերտո Սիրիոն շեշտեց, որ տրանսպորտը հիմնարար կարևորություն ունի, երբ խոսքը երկու տարածքների ինտեգրացիայի մասին է: Նա հավաստիացրեց, թե բանաձև-նախագիծը վերաբերում է ոչ միայն ապրանքների փոխադրմանն, այլև մարդկանց տեղաշարժին, որը կխթանի զբոսաշրջությունը, համայնքների միջև համագործակցությանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ բանաձևի նախագծի 12-րդ կետին՝ նշելով, որ այդ դրույթով ամրագրվում է, որ ԵՄ-ն պետք է բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ: «Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շուրջ 25 տարի կիրառվում է փակ սահմանի քաղաաքականություն Հայաստանի նկատմամբ: Մենք չունենալով ելք դեպի ծով այսօր Եվրոպայի հետ մեր կապը պահում ենք Վրաստանի միջոցով: Վրաստանը միակ սահմանն է դեպի Եվրոպա: Այս առումով կարևորում ենք, որ ԵՄ-ն ջանքեր գործադրի Թուրքիայի վրա, ճնշի առանց նախպապայմանների սահմանի բացման ուղղությամբ, որ Հայաստանն ավելի շատ ինտեգրվիԵեվրոպային»,- շեշտեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ