21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինտերնետի պայմանագիրը փոխվում է, բայց որակը չի լավանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի այս տարվա գործունեության քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին խնդրեց անդրադառնալ հեռահաղորդակցման ոլորտին ու ինտերնետ կապի ոչ բավարար լինելուն՝ կապված և որակի, և գնի հետ: «Շատ ինտերնետ ապահովող կետերում, երբ պայմանագիր փոխվում է, որ իբր պիտի արագանա ինտերնետը, կամ ավելի լավանա որակը, բայց որակի բարելավում […]

Ադրբեջանցի կինը Նովրուզը նշում է Երեւանում /վիդեո/

BBC-ի ադրբեջանական ծառայությունը տեսանյութ է պատրաստել Երևանում Նովրուզը նշող իրանցիների մասին: Իրանից ժամանած զբոսաշրջիկների թվում եղել է նաև մի ադրբեջանցի կին: Վերջինն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ իրեն այստեղ դուր է գալիս:

Հայաստանը և Չինաստանը համագործակցության զարգացման հռչակագիր են ստորագրել

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք […]

Գայլը հարձակվել է գյուղացիների վրա. կան տուժածներ

Մարտի 24-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի և 1984 թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ: […]

Արծվիկ Մինասյանը սատարեց Փաշինյանին

«Պատգամավորն իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը և այդ կարծիքի շրջանակներում պատասխանատվություն չի կրում, եթե այն վիավորանք կամ զրպարտություն չէ»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի՝ ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Նշենք, որ վերջինս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կոռեկտության կոչ էր արել ու հորդորել […]

Լիլյա. Հայաստանի հավաքականին մեծ հարգանքով ենք վերաբերվում Armsport.am

Ալբանիայի հավաքականի եւ «Պարմայի» պաշտպան Անդի Լիլյան Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է սպասումների մասին, հայտնում է Armsport.am-ը: «Վերջին շրջանում իմ կյանքում շատ իրադարձություններ են կատարվել: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակը նվեր կլինի իմ նորածին որդուն, ընտանիքիս եւ ամբողջ Ալբանիային: Բայց մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հավաքականին: Յուրաքանչյուր հաղթանակը 3 միավոր […]

Անհրաժետ է ընդլայնել հայ-չինական համագործակցության եզրերը

Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, սակայն Չինաստանն ու Հայաստանը պետք է էլ ավելի խորացնեն հարաբերությունները`  համագործակցության եզրերը մեծացնելով: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց չինական մշակույթի ու գիտության կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը: Բանախոսը նշեց, որ հին ազգերից այսօր ընդամենը վեցն են մնացել, եւ չինացիներն ու հայերը […]

Լուրջ ստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում

«Ես չեմ տեսնում իմ առջև մի մարդ, ով իսկապես հետևում է հակամրցակցային ոլորտին, դրա հետ կապված նման հարց եմ տալիս՝ 2013, 2014, 2015 թվականներ, ընդհանուր մրցակցային դաշտն ի՞նչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչպիսին […]

Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ […]

Անբավարար ստացած ուսանողը վրեժ է լուծել ԵՊՀ -ից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք: Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի