01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Կրկեսային ներկայացումներ՝ ապրիլի մեկի առթիվ

Ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրվա կապակցությամբ «Երևանյան կրկեսը» մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում բացօթյա ներկայացումներով է հանդես եկել։ Զվարճալի, հետաքրքիր՝ մեկուկես ժամանոց ծրագրով ելույթ են ունեցել Երևանի կրկեսի դերասանները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաները՝ աճպարարներ, ծաղրածուներ, ձեռնածուներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ և կրկեսի այլ դերասանները։

«Արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կարողանում ենք ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրը, երևանցի փոքրիկներին զվարճացնել, ծիծաղ պարգևել, ինչը նաև կրկեսի դերասանների համար է մեծ բավականություն»,- նշել է «Երևանյան կրկեսի» գլխավոր ռեժիսոր, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ