11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«…քո ի՞նչին էր պետք շոու բիզնեսը»

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ապրիլի մեկին՝ Հումորի օրվա հետ կապված անեկդոտ պատմեց, որ վերաբերում է քաղաքականությանն ու շոու բիզնեսին: «Աղվեսը, նապաստակը և գայլն ընկնում են որսորդների փորած թակարդը: Գայլը նայում է նապաստակին, ասում է՝ ուտելիքը կա, նայում է աղվեսին, ասում է՝ զվարճանքի առարկան կա, կուտեմ, մի լավ քեֆ կանեմ, կզվարճանամ:

Աղվեսըը նայում է գայլին, ասում է՝ դե ինձ զվարճացնողը կա, նայում է նապաստակին, ասում է՝ ուտելիքս կա, էլ քեզ ի՞նչ է պետք այս կյանքում, վայելի: Նապաստակը զգում է, որ երկուսն էլ կյանքը պետք է վայելեն, ասում է՝ գայլ եղբայր, պարզ է, որ ինձ է մորթեք, ուտեք, ձեզ համար զվարճանաք, քեֆ անեք, բայց մինչև դա անելը թույլ տվեք մի հատ երգեմ, ամբողջ կյանքս երազել եմ երգիչ դառնամ: Գայլն էլ ասում է՝ ես էլ ամբողջ կյանքս երազել եմ լավ երգիչ լինի, մտնեմ շոու բիզնես, փող աշխատեմ: Նապաստակը երգում է, որսորդները գալիս են, ասում՝ այ քեզ բան, հերիք չէ՝ թակարդն են ընկել, մի հատ էլ քեֆ են անում: Խփում են նապաստակին, աղվեսին, գայլին էլ տանում են, որ տիկ դարձնեն:

Ճանապարհին, երբ գալիս են, նրանք սատկած, գայլը մտահոգ ասում է՝ էհ, ես քո էշ տիրոջ հերն անիծեմ, ուտելիքը կար, զվարճանքի առարկան կար, քո ի՞նչին էր պետք շոու բիզնեսը:

Կոչվում է շոու բիզնես-քաղաքական անեկդոտ, շատ-շատերի մոտ ամեն ինչ ունեն, չգիտես՝ ինչ են ուզում, հիմա սա է»,-պատմեց պատգամավորը:

Հարցին, թե մեր քաղաքականության մեջ հումոր կա, նա պատասխանեց. «Իհարկե, մեր ազգից է անկապաս ընդհանրապես, մենք հումորի ազգ ենք, առավել ևս գյումրեցիները: Օրինակ՝ քաղաքական պահ է, երբ բյուջեն բերում են ներկայացնելու, տնտեսական աճից որ խոսում են, մի պահ թվում է, թե թվաբանության հիմքում դրված է հայտնի ասացվածքը՝ 6 անգամ 6 հավասար է 36»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ