Արմեն Մուրադյանը Ռիգայում է
Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով: Համաժողովի նպատակն է համախմբել և […]





































