Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման պրեմիերա էր

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը թատերասերներին է ներկայացրել հունգարացի դրամատուրգ Միկլոշ Դյարվիշի «Արթնացիր և երգիր» պիեսի հիման վրա բեմադրված «Սերը տարիք չի հարցնում», ներկայացումը։ Գլխավոր դերում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանն էր, ում համար տարին նաև հոբելյանական է։ Ներկայացման պրեմիերային ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, […]