08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած….»

Էրեբունու ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում էր երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Երեկվանից սկսված խուզարկությունները և դրան հաջորդած ձերբակալությունները Հախվերդյանը նորմալ է համարում, հայտարարում է, թե պատերազմին մասնակցած իր ընկերներից շատերն են ներկայումս գտնվում բանտերում

«Այս բռնությունները, որ կան, դրանք ավելի սարսափելի չեն, քան քաղաքական սպանությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից սկսած ու մինչեւ հիմա շարունակվում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հախվերդյանը:

Հախվերդյանի դիտարկմամբ իշխանությունները սխալ են գործում:

«Ամեն ինչ Վալոդ ձյաձյաից է կախված:Մենք Ազգային անվտանգության ծառայություն էլ չունենք, այն պաշտպանում է Ռուսաստանի շահերը»,- բողոքը կիսեց երգահանը:

Նա  նշեց, որ ինքը որևէ կուսակցության չի անդամակցում և Հիմնադիր խորհրդարանի անդամ էլ չի․ «Գաղափարներով ես ինձ համարում եմ դաշնակցական՝ ազատ, անկախ, միացյալ»։ Ինչ վերաբերում է իր հնարավոր մասնակցությանն ապրիլի 24-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների կազմակերպած ակցիաներին, ապս Հախվերդյանը նշեց, թե կմասնակցի, եթե առողջությունը ների:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ