«Ամենատպավորիչ արդյունքը մարդիկ են, ովքեր գալիս են այս ամենի շնորհիվ սովորելու»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված և վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը և հանձնակատարը շրջել են լսարաններում և արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ: […]