Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի վերելքն ու անկումը
Մ.թ.ա. 95-55 թվականներին՝ Տիգրան Մեծի կառավարման օրոք, Հայաստանը բարգավաճում էր և առժամանակ դարձել էր Հռոմից դեպի արևելք հզորագույն տերությունը, գրում է Interpress.am-ը`Ancient-origins.net-ին հղումով: Մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիների կողմից Անտիոքոս Մեծի պարտությունից հետո արևելքում Սելևկյան կայսրության իշխանությունը թուլացավ: Հույն աշխարհագրագիր Ստրաբոնի համաձայն, Հայաստանն այդ ժամանակ կառավարվում էր Անտիոքոսի 2 գեներալների՝ Արտաշեսի և Զարեհի կողմից: […]





































