Դժբախտության ժամանակ ենք ճանաչում…
Ուրախության ժամանակ ընկերները ճանաչում են մեզ, դժբախտության ժամանակ մենք ենք ճանաչում նրանց: Ջոն Չերտոն Կոլլինզ
Ուրախության ժամանակ ընկերները ճանաչում են մեզ, դժբախտության ժամանակ մենք ենք ճանաչում նրանց: Ջոն Չերտոն Կոլլինզ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի Ազգային Գրադարանում:ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Ֆ. Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավարությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ամփոփվել է Հայաստանի սոցներդրումների ծրագիրը, ներկայացվել Տարածքային զարգացման հիմնադրամը և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) 3-րդ ծրագրի արդյունքները: […]
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան պետրոսյանը բարձր է գնահատում այն երևույթը, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ նրա այցից 45 րոպե հետո արդեն համաշխարհային մամուլը գրում էր նրա այցի մասին: «Մենք պիտի խելոք ծրագիր ընդունենք, որ աշխարհին ճանաչել տանք»,-նշեց նա: «Նաև Քիմ Քարդաշյանով պետք է ճանաչել Հայաստանը»,-շեշտեց […]
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը տեղեկացնում է. Րոպեներ առաջ ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։
Մերձմոսկովյան Շատուրայի դպրոցներից մեկում երգի 51-ամյա ուսուցչուհի Յուլիա Սիմոնովան պատվիրել է իր աշակերտի սպանությունը: Նախնական տվյալներով` կինը խանդել է 14-ամյա աշակերտին նրա դասընկերուհու հանդեպ եւ դիմել է պրոֆեսիոնալ սպորտսմենի, նրան 100 հազար ռուբլի է վճարել, որպեսզի նա սպանի երեխային, հայտնում է LifeNews-ը: Սպորտսմենը, սակայն, ոստիկանություն է դիմել, եւ վարձու մարդասպանի անվան տակ կնոջը ոստիկան է […]
Տավուշի, Սյունքի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 10-ին, Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձիք: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: […]
«ՄԻ ԲԱՄԲԱՍԵՔ ԻՐԱՐ, ՄԵՐ ԱՄԵՆ ՄԻ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈՒ ԱՌՋԵՎ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎ ԵՆՔ ՏԱԼՈՒ» Եվ արդ, ո՞վ է ավելի անամոթ, քան նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր սխալները և շատերի մոտ բամբասում նրան: Նա չգիտի, թե ինչ հանցանքի համար որ բամբասում է եղբորը, […]
«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պաշտպաններ Ջորջո Կյելինին եւ Բրանիսլավ Իվանովիչն անընդհատ սադրում էին իրեն, ինչի համար նա կծել է նրանց: «Կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ լուծել ստեղծված խնդիրները: Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ: Կյելինին եւ Իվանովիչն անընդհատ հարվածում են քեզ՝ փորձելով […]






























