11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյումրու Թատերական հրապարակում դանակահարել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանին. Գալա

Գյումրու Թատերական հրապարակում այսօր Հիմնադիր Խորհրդարանը հանրահավաք է անցկացրել, որի ընթացքում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ պատգամավորների ուղղությամբ, գրում է Galatv.am-ը: Հրապարակում նաեւ դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարվածը Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանն է: Վիրավորվել է որովայնից, այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց: Աղբյուր` Galatv.am

Գողացել է հարևանուհու բջջային հեռախոսը

Մարտի 26-ին ստացված օպերատիվ  տվյալներն իրացնելիս  ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները  բաժին են  հրավիրել 1959 թ. ծնված Նիկոլ Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, այցելության է գնացել իր հարևանուհի, 1978 թ. ծնված  Ռոզա Թ.-ին և օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու և բնակարանատերերի բացակայության հանգամանքից` հյուրասենյակի սեղանից գողացել է Ռոզա […]

Ահաբեկիչները հարձակվել են հյուրանոցի վրա, զոհերի թվում դեսպանն է /ֆոտո/

Իսլամիստ գրոհայինները հարձակվել են Սոմալիի մայրաքաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի վրա, ինչի արդյունքում նվազագույնը 7 հոգի է մահացել: Նշվում է նաեւ, որ զոհերի թվում է Սոմալիում Շվեյցարիայի դեսպանը: Նշվում է, որ պատանդների թվում կարող են կառավարության անդամներ լինել, որոնք այդ պահին եղել են հյուրանոցում, հայտնում է Midnimo.com-ը: Ահաբեկիչները զրահապատ մեքենայով մոտեցել են հյուրանոցի մուտքին եւ պայթեցրել […]

Երևանի կենդանաբանական այգու արջերը շուտով նոր ազատավանդակներ կունենան

Երեւանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այգու ազատավանդակների վերաձևավորման և կառուցման գործընթացը մեկնարկել է երկու տարի առաջ: Նոր ազատավանդակները զգալիորեն կբարելավեն արջերի կենսապայմանները, իսկ այգու այցելուներին մեկ քայլ ավելի մոտ կկանգնեցնեն վայրի բնությանը: Ազատավանդակներում կարող են բնակվել նաև այն արջերը, որոնք պահվում են տարբեր մասնավոր հաստատություններում, օրինակ՝ ռեստորաններում կամ առանձնատներում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Մարտի 28-ին հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Գալուստ Սահակյանն այցելել է նաեւ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր եւս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել […]

«Այդ գործիքը շատ լավ էր օգտագործում Անդրանիկ Մարգարյանը» /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դրական է վերաբերում վարչապետերի ակումբին: Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչ կտան այս ակումբի քննարկումները, նա ասաց, որ նման փորձ կա տարբեր երկրներում, և սա նոր քաղաքական մշակույթի մասին է խոսում: «Նախագահների, պատգամավորների հանդիպում է լինում, այսինքն՝ քաղաքական դերակատարները կիսվում են իրենց փորձով, որը պատկանում է ազգին»,-ասաց նա:  Նա նշեց, որ այդ […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին և 29-ին Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկից մինչև Պուշկին-Տերյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու` շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով:

«Ծիծաղելի է, մանկական խաղի նման է». ՀՀԿ փոխնախագահ /վիդեո/

«Հեղափոխականները միշտ էլ, երբ պայքարում են իրենց երկրի համար, ուզում են այն տեսնել հզոր, բայց դե դրա համար ժամանակ է պետք, մենք առաջին փուլն անցել ենք ու հռչակվել ենք անկախ»,-այսօր Եռաբլուրում Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատմելով ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մասին: Նկատենք, որ այսօր վերջինս կդառնար 65 […]

Հույս ունենք ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի եթերում խոսել է ապրիլի 20-21-ին ԱՄՆ –ի մայրաքաղաք Վաշինգտոն կատարելիք այցի մասին: Իր խոսքում նախարարը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է  Ermenihaber.am-ը: Մասնավորապես, Թուրքիայի արգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե Հայոց ցեղասպանության 100ամյակի կապացությամբ հնարավո՞ր է` ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփխություն լինի, ասել է. «Հուսով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված