02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խեղդել է տոկոսով փող տվող կնոջն ու դիակը տեղավորել տակառի մեջ /վիդեո/

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 54-ամյա տղամարդը տոկոսով փող տվող կնոջ հետ վիճել էր, ինչպես ասում, է, զայրացել ու խեղդել նրան: Տակառում տեղավորված դիակը տեղափոխել էր Նոր Խարբերդում վարձակալած տան նկուղը և պահել այնտեղ: Ըստ ամբաստանյալի՝ սպանել էր ոչ թե փողի, այլ որովհետև զայրացած է եղել: 

Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ. Ցուցահանդես ԵԽ ԽՎ-ում

Ապրիլի 22-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախասրահում տեղի ունեցավ ,,Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ,, խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին.     Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերը, նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիյե Ռեյնոլդսը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար […]

Էրդողանը պիտի մաքրի արյան բիծը թուրքերի վրայից /վիդեո/

Արձակագիր Ռազմիկ Դավոյանի կարծիքով, Ցեղասպանությունը ոչ թե ողբի համար է, այլ ոգեկոչման: Նրա խոսքով, այն պահից , երբ աշխարհի գագաթաժողովում հնչեց Հայ դատի պահանջը պետության, մեր իշխանության բարձրագույն անձերի կողմից, այդ պահից Ցեղասպանությունը մենաշնորհ չի եւ դուրս եկավ հայության սահմաններից: Հայաստանը Թուրքայի հետ միշտ խոսել է  վարագույրի կամ պատնեշի հետեւից: “Ֆուտբոլային քաղաքականությունը, որ արեց մեր […]

Հայտնի դերասանուհին ընկել է Քիմի եւ Քանյեի ոտքերի տակ /ֆոտո, վիդեո/

TIME հանդեսի 100 ամենաազդեցիկ անձանց նվիրված միջոցառման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Կատակերգակ դերասանուհի Էմի Շումերը ընկել է Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ոտքերի տակ` այսպիսով ծաղրելով նրանց եւ փորձելով Քիմի և Քանյեի ուշադրությունը փոքր-ինչ շեղել իր կողմը: Քիմը թեթեւ ժպտացել է, Քանյեն ընդհանրապես չի արձագանքել:

«Ես էլ իմ փայով…» /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն հետևում է Հայոց ցեղասպանության հարյումարյակի միջոցառումներին, այլև անձամբ մասնակցում է: «Ես էլ իմ չափով, իմ փայով մասնակցում եմ, ի՞նչի եմ մենակ հետևում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալը: Գեներալը կարծում է, որ ապրիլի 25-ին մենք պետք է առաջնորդվենք պահանջատիրող, միասնական կարգախոսով: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,-  Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,-  Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,-  Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,-  Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. […]

Օլանդը Երեւանում ավելի համեստ կլինի

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ էապես ավելացել են  Հայաստան թռիչքները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կգան հատուկ չվերթներով: Ապրիլի 23-ին հատուկ չվերթով Հայաստան կժամանեն նաեւ Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները: Ի դեպ, ըստ տեղեկությունների` Վլ. Պուտինին կուղեկցի 5 ինքնաթիռ: Ֆրանսուա Օլանդը ավելի համեստ է` 2 օդանավով կժամանի: 

Օղին լցրել է մերկապարուհու վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի