02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թռչնագրիպի վտա՞նգ. մասնագետը զգուշացնում է /վիդեո/

«Թռչնագրիպը իր բնույթով նոր հիվանդությունների շարքում է դասվում, որովհետև մոտավորապես 100 տարվա պատմություն ունի: Համարվում է սուր ինֆեկցիոն, հպանցիկ, բարձր ախտածին հիվանդություն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում թռչնագրիպի Հայաստան հնարավոր մուտքի հնարավորությանն անդրադարձավ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Թռչնագրիպի բարդությունը ի տարբերություն գրիպի այլ տեսակների՝ կայանում է նրանում, որ այն շատ արագ, 25 կոմբինացիաների տիրույթում մուտացիաների է ենթարկվում.« Այդ պատճառով էլ դժվարանում է այս վիրուսի նկատմամբ պայքարը»,-մասնագետը տեղեկացրեց, որ Թուրքիայում արդեն երկրորդ անգամ է բռնկվում թռչնագրիպը և այնտեղ գրանցվել են մահացության դեպքեր:

Ստեփանյանի խոսքով` դեռ նախորդ տարի Հայաստանում էլ կասկած կար, որ տարածվում է թռչնագրիպը, սակայն բարեբախտաբար թռչնագրիպի դեպք Հայաստանում չի գրանցվել:

Սերգեյ Ստեփանյանը նշեց նաև, որ թռչնագրիպի պայքարի դեմ Հայաստանում միջոցառումներ են կիրառվում. «Մենք Թուրքիայից հավ և ձու չենք ներկրում, միայն 2015 թվականին ներկրվել են մեկ օրեկան բրոյլեր տեսակի ճտեր: Ներկրումը այս պահին դադարեցվել է: Թուրքիան այս պահին կառանտինի մեջ է»,-հավելեց մասնագետը:

Ստեփանյանը հորդորեց մասնավոր սեկտրից չգնել հավ և ձու, քանի որ նրանք կարող են բազմացնել չպատվաստված ճտեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ