17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Առողջապահության նախարարը շնորհավորում է

 

 

 

Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում:

Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին: 

 

Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում։ 

 

Արմեն Մուրադյան 

 

ՀՀ առողջապահության նախարար

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ