11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ է պատահել Գրետա մայրիկին

«Տիկին Գրետան նախօրեին իշեմիկ ինսուլտ ախտորոշմամբ տեղափոխվել էր “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք»,-այս մասին այսօր տեղեկություն է տարածել լրատվական կայքերից մեկը:

«Վազգեն Սարգսյանի մորը վերակենդանացման բաժանմունքում այցի է գնացել Մանվել Գրիգորյանը»,-վերնագրով լուրին կցված էր նաև տեսանյութ և լուսանկար:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով մեկնաբանություն խնդրեցինք ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանից: Վերջինս նախ զարմացավ, ապա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի:

Մեր դիտարկմանը, որ այն այսօր է հայտնվել լրատվական կայքում ասաց, որ մի փոքր ուշ կրկին ճշտելուց հետո կմեկնաբանի:

«Գրետա մայրիկը ողջ ու առողջ տանն է: Նա իրեն շատ լավ է զգում ու այս պահին միայն այս կարգի լրատվությունը կարող է անհանգստացնել Սպարապետի մորը»,-ասաց գեներալի խորհրդականը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ