06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զգալի անկում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական քաոս է, ինչը նկատելի է նաև այստեղ, ասել է Վերակառուցման և զագացման բանկի նախագահ Սումա Չակրաբարտին, ով մայիսի 11-ին Երեւանում մասնակցել է բանկի երևանյան նոր մասնաճյուղի բացմանը: Նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Տնտեսական ստեղծված իրավիճակի հետ ուղիղ կապ ունի ՌԴ-ն: Չակրաբարտիի գնահատմամբ` այս ամենի հետևանքը ռուբլու արժեզրկումն ու Ռուսաստանի տնտեսության անկումն է: 

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին գտնում է, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է մշակել եւ ունենալ ներդրումային միջավայր. 

«Հայաստանը չի տարբերվում կովկասյան այլ երկրների տնտեսությունից: Ռուսաստանի տնտեսության անկումը, Ռուսաստանի արժույթի փոխանակման կուրսի շատ մեծ ազդեցություն է ունեցել այդ պետությունների վրա, Հայաստանը բացառություն չէ: Մենք կարող ենք Հայաստանում ընդլայնել մեր ներդրումային հնարավորությունները, որովհետեւ դրա կարիքը կա»:

Բանկի նախագահը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին, նոր ծրագրեր իրականացնել, ընդգծելով, որ դա ոչ միայն բարի կամքի դրսեևորում է, այլև իրենց պարտականությունն է: Միջազգային բոլոր կազմակերպությունների գործն է օգնել դրա կարիքն ունեցողին, ասել է Չակրաբարտին:

Հայաստանում ՎԶԵԲ-ն առաջին ծրագիրը իրականացրել է 1992 թվականին, և մինիչև օրս 900մլն եվրո արժողությամբ 135 ծրագիր է կյանքի կոչել: 2014 թվականին Հայաստանում ստորագրվել է 18 ծրագիր՝ 114 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Այս այցի ընթացքում ՎԶԵԲ-ն ու ՀՀ կառավարությունը քննարկել են 2015-2018թթ. գործակցության նոր ծրագիրը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ