02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու են ձգում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: «ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում: Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական […]

Ծեծուջարդ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. Հրապարակ

«Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, և ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը: «Երեկ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով մեզ փոխանցեց. «Լուրջ միջադեպ չի եղել: Մոսկվայից գալուց […]

«Զոն նայողը» չի ենթարկվել. արտակարգ իրավիճակ «Նուբարաշենի» բերդում . Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ կեսօրին արտակարգ վիճակ է եղել՝ թեժ վիճաբանություն կալանավորներից մեկի և ՔԿՀ աշխատակիցների միջև: «Մի մասն ասում է, թե դա կապված է կալանավորին էտապավորելու՝ տեղափոխելու հետ, մյուսներն ասում են, թե նրան թույլ չեն տվել տեսակցություն, և քանի որ կալանավորն էլ «շարքային չէ, այլ զոն նայողներից», ըմբոստացել է: Ականատեսները վկայում […]

Թաքնված Կորեյկո. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, բավական հարուստ է: «Ըստ ներկայացված փաստաթղթի՝ 2014 թվականի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ և 110 հազար դոլար: Նրա անցած տարվա եկամուտը կազմել է 10 մլն 38 հազար 538 դրամ: Հետաքրքիր է, որ Ռոբերտ […]

100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում… Պուտինի ուղերձը հայերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին: Նա կոչ է արել միջազգային հանրությանը դիմակայել ցանկացած տեսակի ցեղասպանություններին, գրում է Կրեմլի կայքը: «Հարգելի ընկերներ, 1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է, որը կապված է Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում […]

Ուշադրություն վարորդներին

– 2015 թ. ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից: -ժամը 06.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիևյան փողոցներում, ինչպես նաև Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից Կիևյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից Կիևյան կամուրջ: –  ժամը 06.00-ից մինչև 14.00 սահմանափակվելու է երթևեկությունը Ծովակալ […]

Ում հետ է ամուսնացել աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը /ֆոտո/

Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը` Բրազիլիայի բնակիչ Ջոլիսոն Ֆերնանդես դա Սիլվան, ամուսնացել է 152 սմ հասակ ունեցող կնոջ հետ: Հարկ է նշել, որ 28-ամյա բրազիլացու հասակը 234 սանտիմետր է, հայտնում է Metro-ն: Սիլվան ծանոթացել է 21-ամյա Էվեմ Մեդեյրոսի հետ համացանցով, նա խոստովանել է, որ դա սեր էր առաջին հայացքից: Զույգին հասակի հսկայական տարբերությունն ընդհանրապես չի խանգարում, նրանք […]

Մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը. թուրք իրավապաշտպան

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ “Բելգեն“ հրատարակել է մի շարք աշխատություններ“, – այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնել է թուրք իրավապաշտպան, “Բելգե“ հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն: “Չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին` մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը, պատմել ճշմարտության մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին“,-նշում է Զարաքոլուն: Թուրք իրվապաշտպանը հավելում է, որ իրենց աշխատանքներին […]

Աստված բժշկեց ոսկորների և թոքերի քաղցկեղից. անհավանական վկայություն. crossnews.am

Ազգությամբ ամերիկացի Հոլ Հարթը վկայում է, թե ինչպես անհավանական ու հրաշալի կերպով Աստված բժշկեց իրեն ոսկորների և թոքերի քաղցկեղից, պատմում է crossnews.am-ը: «Կան բժիշկներ, ովքեր հավատում են Աստծո զորությանը, կան նրանք, ովքեր հավատում են բժշկությանը,- ասում է նա:- Իսկ ես պարզապես հավատում էի, որ Աստված կբժշկի ինձ, և Նա արեց դա»: 2008թ-ի վերջին 43-ամյա Հարթը, ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի