02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստիպում է

Գևորգ Զ Չորեքչյան. «Բնության խորհրդավոր արհեստանոցի մեջ ամեն ինչ զարմանալի և հրաշալի է, որ ստիպում է մեզ գլուխ խոնարհել այս բոլորը Ստեղծող Ուժի, Իմաստության և Խորության առաջ»: Ղուկ. 7: 36-50 Գործ. 10: 24-48 Ա Պետ. 3: 1-9 Հովհ. 4: 1-23 Մատթ. 9: 27-34 Մար. 3: 31-35 Ապրիլի 22, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

«Այդ ո՞ր որդին է իր հորը լսում, որ նա լսի». Ռ. Հովհաննիսյանը՝ Րաֆֆուց

Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներն այսքանով չպիտի վերջանան: «Այն, ինչ այսօր ունենք, այդքան էլ հեշտ չենք հասել, մեր ակտիվիստները թեև քիչ էին, սակայն արդյունքի հասանք, սակայն սա վերջնական արդյունքը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  նա: Ռիչարդ Հովհաննիսյանն առանձնացրեց երկու ուղղություն, որոնց վրա […]

Թուրք պրոֆեսորը Երևանում հիշեց Հրանտ Դինքին

Ազգությամբ թուրք Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքականության ակտիվ քարոզիչներից, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի նշած կարգախոսին՝ հիշում եմ և պահանջում. «Խորհդրանիշը անմոռուկն է, այն ՀՀ-ում ամենուր կարելի է տեսնել, թուրքերեն նույն անունն ունի. դա պատահական չէ ու հանելուկ չէ»,-ասաց նա:  «Այսօր հիշողություն, ճանաչում, ժխտողականություն բառերը […]

Տեսակցել են Գեւորգ Սաֆարյանին

2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի  Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական  հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ (այսուհետ ՔԿՀ): Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։ Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-իսահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) […]

Թուրքերը հավաքում են հայերին, լցնում մարագները և ողջ-ողջ այրում

Տեր-Ավետիս Գրիգորյանի պատմությունը Մուշ, Ծղակ գյուղ Արաքսյա Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Գրիգորյանների ընտանիքի պատմությունը: Թուրքերը, հարձակվելով գյուղի վրա, առաջինների թվում սպանում են նաև Տեր-Ավետիս Գրիգորյանին՝ գյուղի քահանային, թույլ չտալովանգամ հողին հանձնել մարմինը: Այնուհետև թուրքերը հավաքում են գյուղի հայ բնակչությանը, լցնում են մարագները և պատրաստվում ողջ-ողջ այրել: «Գրիգորյանների ընտանիքը տիպիկ հայկական ընտանիք էր, որ ապրել է […]

Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 9 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են […]

Ամուսնու և երեք երեխաների մարմինները չեն գտնվել … Էսթերը ցնցեց ներկաներին

«Ցեղասպանություն նշանակում է, որ դու պիտի մահանաս, քանի որ դու ծնվել ես թութսի, ես եկել եմ որպես ցավի քույր, բայց եկել եմ նաև՝ որպես տոկոնություն ցուցաբերող մարդու քույր»,-այսօր ելույթ ունենալով Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ՝ ասաց Էսթեր Մուջավայոն: Վերջինս ծնվել է Ռուանդայում, որտեղ 1994 թվականին ցեղասպանություն է կատարվել: Տիկինը պատմեց, որ թութսի […]

Հայերի ցեղասպանության պատճառով թուրքերը մեծագույն երգչի կորցրին. Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր Մոսկվայում համերգ է ունենալու: Համերգից առաջ նա հարցազորւյց է տվել LifeNews-ին, որտեղ ի թիվս այս հարցերի, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Հայերը երբեք առանձնապես չեն ընդարձակվել այդ թեմայով։ Կարծես թե նրանք ամաչում էին, այնինչ ամոթալի պետք է լիներ ոչ թե իրենց համար, այլ նրանց, ովքեր դա արել են։ Սակայն պետք է […]

«Փոխհատուցումը կարող է թեթևացնել հայերի տառապանքը»

«Այսօր աշխարհի ուշադրությունը հայերի վրա է, և այն մարդու իրավունքների համատեքստում նորաձև թեմա է դարձել, սակայն 2016 թվականին հետաքրքրությունը հայկական հարցի շուրջ կնվազի, քանի որ Թուրքիան ամեն հնարք օգտագործում է, որ կանխի Ցեղասպանության միջազգային ճանաչումը»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ ասաց ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս և ամբիոնի վարիչ Հենրի Թերիոն: Միաժամանակ նա […]

Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության համար

  Օտտավայի  համալսարանի քաղաքացիական  իրավունքի բաժնի պրոֆեսոր Պատրիկ Դամբերին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ խոսեց այն մասին, թե արդյոք ժամանակակից Թուրքիան պատասխանատու է այն հանցագործությունների համար, որ կատարվել է մեկ այլ մարմնի կողմից՝ Օսմանյան կայսրության: Նա հիշեցրեց, որ 1923 թվականին է Թուրքիան անկախ պետականություն ձեռք բերել, իսկ Հայոց ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան կայսրության կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի