25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հերթ՝ Քոչարյանի համար.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հիմնականում շփվել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Լրատվամիջոցներից մեկը զետեղել էր Ստեփանակերտում նրանց երեկոյան զբոսանքի տեսանյութը: Երևի ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահներն իրենց վերադարձի պլաններն են քննարկելիս եղել: Քոչարյանն Արցախ էր գնացել որդու՝ երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոնի հետ, նրանք իջևանել են «Արմենիա» հյուրանոցում: Երկրորդ նախագահը նաև ակտիվորեն շփվել է զինվորականության, Արցախում հայտնի գործիչների, «ՎիվաՍելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՀՅԴ անդամների հետ, իսկ ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ավելի քիչ:

Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Քոչարյանն առանձին հանդիպում, զրույց չեն ունեցել: Ավելին՝ միջոցառումների մեկնարկին, երբ առավոտյան Քոչարյանը մոտեցել է կանգնածներին, Աբրահամյանն ու երկրորդ նախագահը բավականին սառն են իրար բարևել: Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնած պաշտոնյաները հերթ են կանգնել Քոչարյանին բարևելու և նրա հետ շփվելու համար:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ