Հանկարծահաս կործանում կիջնի
«Եթե իմ խորհրդածություններում և գործելակերպում ինչ-որ բան կա հարգանքի արժանի, ապա ես դրա համար պարտական եմ ծնողներիս, ովքեր դեռ իմ վաղ մանկության տարիներից սեր են ներարկել Սուրբ Գրքի հանդեպ:
Եթե մենք հետամուտ լինենք այն սկզբունքներին, որոնք մեզ Աստվածաշունչն է սովորեցնում, ապա մեր երկիրը մշտապես բարօրության և բարեկեցության վիճակում կլինի: Բայց եթե մենք ու մեր սերունդներն արհամարհանքով վերաբերվենք այդ Գրքի հորդոր-խրատներին ու հեղինակությանը, ապա վստահությամբ կարող ենք ասել, որ մեզ վրա հանկարծահաս կործանում կիջնի, և մեր փառքը կփոխարկվի խորը անփառունակության»:
ՎԵԲՍԹԵՐ Դանիել – (1782-1852), ամերիկացի հայտնի պետական գործիչ, ով «երկրորդ էպոխայի» ամերիկյան պետական գործիչներ Քալգունի և և Կլեմի հետ համատեղ կազմել է եռապետություն-տրիումվիրատ՝ երեք քաղաքական ազդեցիկ այրերի միություն: