03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Խոպանչիներին հարկելու օրինագծի տերը «Կալուգայի Սամոն» է.Չորրորդ իշխանություն

 «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը քաղաքական հասարակական շրջանակները կնքեցին «Օրենք խոպանչիների մասին» անունով: Նկատենք, որ հենց օրինագիծը դարձավ ծաղրանքի առարկա հասարակության լայն շրջանակներում, իշխանության ներկայացուցիչները սկսեցին իրենց վրայից «ցրել» դրա հեղինակային իրավունքները՝ այն վերագրելով «մրցակից ֆիրմաներին»: Ում անունն ասես, որ չտրվեց որպես նախագծի նախահոր՝ էլ Հովիկ Աբրահամյան, էլ Կարեն Ճշմարիտյան, էլ Գագիկ Խաչատրյան, էլ Վախթանգ Միրումյան:

Մինչդեռ, մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրինագիծը հստակ տեր ունի՝ ի դեմս «Տաշիր Գրուպի» ղեկավար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի: Նա օրինագծի պատրաստումը կառավարական խողովակներով անցկացրել ու հանրապետական մեծամասնության կողմից օրինագիծը հաստատել է տվել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի միջոցով:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ