12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է եղել Ալրաղացի Լյովիկին. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է: Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով:  Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից […]

Սա էլ կդառնա՞ Քոչարյաններինը.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. Շաբաթներ առաջ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանամ է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե […]

Առանց Սերժ Սարգսյանի.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Երկրապահ կամավորական միությունում նախապատրաստվում են առաջիկա տոնին: Գեներալ Մանվելը ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո որոշել է Երկրապահի օրը՝ մայիսի 8-ը, մի այլ շուքով նշել, մի քանի ֆրոնտներով՝ ԵԿՄ-ից սկսել, Եռաբլուրում կանգառ անել և եզրափակել Էջմիածնի մայր տաճարում, որտեղ օրվա խորհրդով պատարագ կմատուցվի:  Օրվա միջոցառումը, անշուշտ, լինելու է ԵԿՄ գրասենյակի բակում խաչքարերի պուրակի […]

Սպանվել է Նանարի պատճառով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Ալոյանի գործի դատական քննությունը: Հրանտը կալանքի տակ է 2011 թվականի դեկտեմբերի 28-ից: Այն ժամանակ նա 25 տարեկան էր: Սկզբնապես Հրանտ Ալոյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 […]

Քեֆ են արել Ծառուկյանի մոտ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայ հեղափոխական դաշնակցությունը, թերթի  տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ներկա են եղել միայն դաշնակցականներ՝ մոտ 700-800 հոգի։ Խնջույքը կազմակերպվել է մայիսյան հաղթանակների առթիվ։ ՀՅԴ-ական թերթի  աղբյուրը նշեց, որ այս անգամ միջոցառումն աննախադեպ էր մասնակիցների քանակով, հենց այդ պատճառով էլ ընտրել էին «Փարավոնը»։ Մանրամասները՝ […]

Ինչպես կպահի իրեն ընդդիմությունը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում մշտապես գործել է երկու վեկտոր՝ մեկը իշխանության կողմից իմիտացիոն ընդդիմությունն է, մեկը՝ իրական: «Մշտապես իրական ընդդիմության գործունեությունը բավական բարդ է եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե երբ կրկին կմիավորվի ընդդիմությունը: «Բնականաբար, բանակցություններ գնում եմ համախմբման, հնարավորինս կոնսոլիդացիայի, որովհետև առանց դրա որևէ բան անել շատ […]

Ձերբակալվել է Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ երեկոյան ձերբակալվել և  էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։ 73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։ […]

Երեխաս կես հայ չի.«System Of A Down»-ի Շավո Օդաջյան /վիդեո/

«Ինչ որ լավնա ես սիրում եմ»,- օրեր առաջ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աշխարհահռչակ  «System Of A Down» խմբի կիթառահար, մեր հայրենակից Շավո Օդաջյանը: Շավոն սիրում է ոչ միայն հայկական կերակրատեսակները: Հայ աղջիկներին առնչվող մեր հարցին օդաջյանը պատասխանեց.«Ես իմ տանը արդեն հայ աղջիկ ունեմ, ու երեխաս լրիվ հայ է, ոչ թե կես հայ»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի