18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իշխան Զաքարյանը պահում է ավանդույթը

Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրեց ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչպես նախորդ տարի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահը չկա՝ նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել: «Խորհրդարանում ավանդույթ է դարձել ՎՊ-ն ձեր անձով է ներկայանում»,-նկատեց նա:

 Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ այստեղ ներկայացնում է կատարողականը՝ ՎՊ խորհրդի որոշմամբ: «Պարոն Զաքարյանը չէր կարող ներկա լինել, և խորհուրդը որոշեց, որ հաշվետվությունը ես եմ ներկայացնելու»,-շեշտեց նա՝ հավելելով, որ խորհրդում այս մասով ինքն է գործառույթներ իրականացնում, ու հենց դա է հաշվի առնվել:

Պատգամավորը նաև հարցրեց, թե որքան մուտքեր է ՎՊ-ի գործունեության արդյունքում ունեցել պետական բյուջեն, ինչ քրեական գործեր են հարուցվել:

Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ մուտքերն ու այլ հարցերը վերաբերում են ոչ թե կառավարության կատարողականին, այլ ՎՊ-ի հաշվետվությանը, որը ներկայացրել են ԱԺ-ին, և այն քառօրյայի օրակագում է:  

Դատախազության հետ կապված հարցերի մասին ՎՊ խորհրդի անդամն ասաց, որ 2013 թվականի հաշվետվության վերաբերյալ քրեական գործ է հարուցված և գտնվում է քննության փուլում:

«Թե դրանից հետո դատախազությունը քանի քրեական գործ կհարուցի, ինչ արդյունքներ դրանից կստացվեն, դատախազության անելիքն է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ